Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 26.02.2018-02.03.2018

9.30 — 9.45 — Միջավայրի խնամք-

9:45 — 10:15 —նախավարժանք

10:15- 10:30 —զբոսանք բակում,բակային աշխատանքներ

10:30-11:00- նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30— Քուն

15.30-16.00— Ետճաշիկ

16.00-16.30-մուլտֆիլմի դիտում

16.30-17.00-Սաների ճանապարհում

Աշխատանքային գործունեություն

Պատրաստվում ենք  Ծառզարդարին  

Այս տարի Ծառզարդարը  տոնելու ենք մարտի 25-ին 

Հնագույն շրջանում հայ ժողովուրդն ունեցել է խնկենու, սոսու, կաղնու, չինարենու, ուռենու  պաշտամունք` որպես տիեզերքի ներդաշնակության, անմահության, պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ: Մեր նախնիները Ատիս աստվածուհու տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ:
Ծառը զարդարում էին շորի պատառիկներով, պտուղներով: Եղել է տոն, որը ժողովուրդն
անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը:

Երկուշաբթի- Թաղարների ստեղծում, դդմացան

Երեքշաբթի- Ձու փչոցի, խոշորացույցով ուսումնասիրում ենք ձվի ձևը, գույնը,

Չորեքշաբթի- Տեխնոլոգիապատրաստում ենք զատիկներ ապակյա տարաների խցաններից:

(Անհրաժեշտ պարագաներ`ապակյա տարաների խցաններ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ)

Հինգշաբթի- Ռոդարիական Մարզատոն

Ուրբաթ-Այլընտրանքային նկարչություն

(անհրաժեշտ պարագաներ` ականջի մաքրելիքներ, պլաստիլին, գուաշ, թուղթ)

 Զատկական ոտանավորներ- 

Հուռին

Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

Խխունջ խանում

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Շաբաթվա երգեր՝ —  «Եկեք ծեծենք », «Խնոցի-հարոցի»,  Կարկաչա~, կարկաչա 

Շաբաթվա հեքիաթը- Երկինքը փուլ է գալիս

 

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր

Մարզական չորեքշաբթի վերապատրաստվող դաստիարակների հետ

Շաբաթվա չորեքշաբթին Արևմտյան դպրոց- պարտեզի նախակրթարանում մարզական էր:Վերապատրաստում անցնող դաստիարակներից Էլիանորա Գրիգորյանը Թիվ 78 մանկապարտեզում աշխատում է որպես մարմնակրթության դաստիարակ:Նա էլ վարեց մեր այսօրվա մարզական պարապմունքը…

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Մոտորիկա+գունաճանաչություն+ նկարչություն+ երկրաչափական պատկերների տարբերակում…

Մեր այսօրվա աշխատանքային գործունեությունը այլընտրանքային նկարչությունն էր հնդկաձավարով, սպիտակաձավարով,ալյուրով,բրնձով և ոսպով:

Յուրաքանչյուր երեխայի առաջ թղթե սկուտեղով դրված էր թվարկածներից որևիցէ մեկը:Նախակրթարանի սաները ունեին առաջադրանք,ըստ որի,նայելով երկրաչափական պատկերներին պետք է մատիկով նկարեին պատկերը հատիկեղենի վրա:

Յուրաքանչյուրը իր մատի հետագծով ստացավ երկրաչափական պատկերները ( քառանկյուն,եռանկյուն, շրջան):

Մեզ օգնեցին նախակրթարանում վերապատրաստում անցնող դաստիարակները:

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 19.02.2018-23.02.2018

AAAC30C9-3667-4ABF-B6E7-A466985CD1DD.jpeg

9:30-9.45 — Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ

9:45 — 10:00 —նախավարժանք

10.30- 11.00 — նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30- Քուն

15.30-16.30- Ետճաշիկ

16.30-17.00-Սաների ճանապարհում

Читать далее «Աշխատանքային նախագիծ 19.02.2018-23.02.2018»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Նախակրթարանի սաները տիկնիկային թատրոնում

28168662_950387631803140_622157251328978615_n

Թումանյանական օրերի ընթացքում նախակրթարանի սաների հետ այցելեցինք Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն «Անբան Հուռին» ներկայացումը դիտելու:

Շարունակությունը տեսաֆիլմում…

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 12.02.2018-16.02.2018

E8505A57-7395-42E5-8456-229215B71AE1

8.45- 9.30 սաների դիմավորում և ընդունում
9.30 — 9.45 — Միջավայրի խնամք

9:45 — 10:30-նախավարժանք

10.30- 11.00 — նախաճաշ հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30- Քուն

15.30-16.30- Հետճաշիկ

16.30-17.00-Սաների ճանապարհում

Читать далее «Աշխատանքային նախագիծ 12.02.2018-16.02.2018»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Հետազոտում+համտես+ցան

Դդմատոնի  ուսումնական շաբաթվա հինգշաբթի օրը անցավ շատ հագեցած:Նախակրթարանի սաների հետ ուսումնասիրեցինք,համտեսեցինք համով-հոտով դդումը,իսկ վերջում սերմերը ցանեցինք: