Рубрика: Ուսումնական ծրագրեր

Մարտի 19_22. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման հաշվետվություն

Կրթահամալիրի նախակրթարաններում վերապատրաստում անցնող դաստիարակների վերապատրաստման ծրագրի երրորդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին:

Վերապատրաստվող դաստիարակները շատ տպավորված էին իրեն տեսած-լսածով:Նրանցից մեկը նույնիսկ ասաց,որ չի համբերում, թե ե՞րբ է վերադառնալու իր աշխատանքին,որպեսզի նախակրթարանում տեսածը փորձարկի,փոխանցի իր սաներին:

Քառօրյա վերապատրաստման ընթացքում հասցրեցինք ընկերանալ մեր հետ աշխատող, սովորող, օգնող դաստիարակների հետ: Էլեկտրոնային հասցեներով փոխանակվեցինք՝ հույս ունենալով,որ մեր կապը կլինի շարունակական:

 

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր

Պարտեզապուրակային աշխատանքները շարունակվում են

Վերապատրաստվող դաստիարակները նույնպես մասնակիցը եղան մեր պարտեզապուրակային աշխատանքներին:Նրանք մեր վարդերի պուրակում ունեցան իրենց վարդը,իսկ նախակրթարանի սաները խոստացան,որ կխնամեն,հոգ կտանեն վարդերի մասին:

Շնորհակալություն ընկ.Էդմոնին համատեղ աշխատանքի համար:

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Զատկի տոնի նախատրաստական աշխատանքները շարունակվում են…

Վերապատրաստվող դաստիարակների հետ այլընտրանքային նկարչության միջոցով գունավորեցինք  մեր զատկական ձվիկները,այնուհետև ամրացրեցինք մեր ճուտիկներով զարդարված ծառին:

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Ածիկացան Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում

Վերապատրաստման  երրորդ փուլի մեկնարկը տրված է

Զատկի տոնի նախատրաստական աշխատանքները սկսված

Читать далее «Ածիկացան Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 19.03.2018-23.03.2018

B06C080C-4C40-4BCF-A830-BA75DB84D24F

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Նույնիսկ Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են,  կարկաչաներ շրխկացրել, բակերում. Այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված՝ «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։

Читать далее «Աշխատանքային նախագիծ 19.03.2018-23.03.2018»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Մեր սիրելի հեքիաթը բարբառով

Մեր համեղ ճաշիկների հեղինակ, կրթահամալիրի  քոլեջի ուսանող ընկեր Սաիդան համաձայնեց մեզ համար ընթերցել Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը,այնուհետև այն ներկայացրեց Գորիսի բարբառով:Համագործակցության արդյունքում ծնվեց մատիկների թատրոնը:

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 05.03.2018-07.03.2018

9.30 — 9.45 — Միջավայրի խնամք

9:45 — 10:15 —նախավարժանք

10:15- 10:30 —զբոսանք բակում,բակային աշխատանքներ

10:30-11:00- նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30— Քուն

15.30-16.00— Ետճաշիկ

16.00-16.30-մուլտֆիլմի դիտում

16.30-17.00-Սաների ճանապարհում

Աշխատանքային գործունեություն

Պատրաստվում ենք  Ծառզարդարին  

 

Читать далее «Աշխատանքային նախագիծ 05.03.2018-07.03.2018»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

«Ծառզարդար-Զատիկ» նախագիծ

IMG_9738

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Նույնիսկ Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են,  կարկաչաներ շրխկացրել, բակերում. Այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված՝ «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։

Читать далее ««Ծառզարդար-Զատիկ» նախագիծ»