Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 19.03.2018-23.03.2018

B06C080C-4C40-4BCF-A830-BA75DB84D24F

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Նույնիսկ Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են,  կարկաչաներ շրխկացրել, բակերում. Այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված՝ «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։

9:30-9.45 — Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ

9:45 — 10:00 —նախավարժանք

10.30- 11.00 — նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30- Քուն

15.30-16.30- Ետճաշիկ

16.30-17.00-Սաների ճանապարհում

Աշխատանքային գործունեություն

Նախապատրաստվում ենք Զատկածեսին…

Երկուշաբթի-Զարդարում ենք ծիսական ծառը

Երեքշաբթի— Ածիկացան-սերմնացան

Ածիկացան.

Զատիկից 20-25 օր առաջ ափսեների մեջ բամբակ են փռում,լավ թրջումնեն,վրան ցորեն,գարի,ոսպ կամ այլ հատիկ են ցանում:Բամբակը միշտ թաց պետք է լինի:Մինչև Զատիկ ածիկը ծլում է:Երեխաները հետևում են ածիկի աճին:

Չորեքշաբթի-Բակում խաղում ենք ազգային ծիսական խաղեր:

«Չիք,չիք»,«Աղամ,աղամ»

«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.

_Չիք-չիք, մուկը չիք,

_Չիք-չիք, մոծակը չիք…

Կարելի է խաղալ հարցուպատասխանով

Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:

Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:

Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:

Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:

Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:

Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:

Խաշիլ փափա

Ձվախաղ

 

Հինգշաբթի-Այլընտրանքային ձվանկարչություն

Ուրբաթ-Այլընտրանքային նկարչություն

Շաբաթվա երգեր`

Կարկաչա

Զարկ, բոլոճիկ

Զնկլիկ օրոճ

Խնկի ծառը ծաղկել է

Օր պար

 

Զատկական ասույթներ

***

Զատկեզատի՜կ է,

նավակատի՜կ է,

չամչեհատի՜կ է

***

-Մարիամ խաթուն,

Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն,իջի մեր տուն

Ես քեզ կտամ նուշի կթուն:

***

Զատիկ,զատիկ,նավակատիկ,արի նստի մեր տան մոտիկ:

***

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

 

 

 

 

Աշխատանքային գործունեություն

Реклама

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ<> կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s