Рубрика: Ուսումնական ծրագրեր

Մարտի 19_22. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման հաշվետվություն

Կրթահամալիրի նախակրթարաններում վերապատրաստում անցնող դաստիարակների վերապատրաստման ծրագրի երրորդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին:

Վերապատրաստվող դաստիարակները շատ տպավորված էին իրեն տեսած-լսածով:Նրանցից մեկը նույնիսկ ասաց,որ չի համբերում, թե ե՞րբ է վերադառնալու իր աշխատանքին,որպեսզի նախակրթարանում տեսածը փորձարկի,փոխանցի իր սաներին:

Քառօրյա վերապատրաստման ընթացքում հասցրեցինք ընկերանալ մեր հետ աշխատող, սովորող, օգնող դաստիարակների հետ: Էլեկտրոնային հասցեներով փոխանակվեցինք՝ հույս ունենալով,որ մեր կապը կլինի շարունակական:

 

Реклама