Рубрика: Ուսումնական ծրագրեր

Այլընտրանքային թաղարների ստեղծում

Տրվեց վերապատրաստման չորրորդ փուլի մեկնարկը:Մեզ մոտ վերապատրաստվող դաստիարակները Գյումրուց էին և Աշտարակ քաղաքից:Նրանց հետ ծանոթանալուց հետո անցանք գործի և իրենց էլ դարձրինք մեր գործունեության մասնակիցը:

Վերապատրաստում անցնող դաստիարակների հետ, ոչ օգտագործման պիտանի, նախապես միջուկից ազատված լամպերը լցրեցինք հողով և մեջը ցանեցինք տիկին Շողիկի ծաղկանոցից բերված ծաղկի սերմերը:

Անհամբեր սպասում ենք մեր ծաղկի ծիլերին…

Реклама