Рубрика: Ուսումնական ծրագրեր

Մայիսյան հավաք 2018

Նախագիծ- Երաժշտական անկյունի ստեղծում (թարմացում):

Մայիսյան հավաքի օրերին նախատեսում ենք հարստացնել մեր երաժշտական անկյունը այլընտրանքային գործիքների ստեղծումով:

Կենցաղային որոշ իրեր,որոնք այլևս պիտանի չեն օգտագործման,մեր անկյունում կդառնան հետաքրքիր այլընտրանքային գործիքներ:

Նախագծային ուսուցման շաբաթվա առաջին օրը սկսում ենք կենցաղային իրերի գունավորմամբ:Նախակրթարանի սաների,ծնողների օգնությամբ գունավորում ենք կենցաղային իրերը նրանց հաղորդելով նոր գույն, նոր տեսք,նոր կյանք:

Նախագծային ուսուցման հաջորդ փուլում արդեն,իսկ գունավորած երաժշտական  գործիքները

սաների  և ծնողների օգնությամբ ամրացնում ենք մեր ստեղծած երաժշտական պատին:

Այնուհետև երաժշտության դաստիարակ տիկին Սոֆյայի հետ երաժշտության դաս-պարապմունքը անցկացնում ենք  երաժշտական պատի շուրջ:

Ծանոթանում ենք երաժշտական գործիքներից շվիի հետ:Փորձարկում,ուսումնասիրում այն…

Շվիի մասնագետ Աննա Հովհաննիսյանը և նախակրթարանի սաները նվագում են որևէ ստեղծագործություն երաժշտական պատի շուրջ,մեր ստեղծած երաժշտական գործիքներով:

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր

ՀՈԴՎԱԾ. Մարմնամարզությունը նախակրթարանում

Սպորտային խաղերը նպաստում են երեխայի օրգանիզմի զարգազմանը:Սպորտային խաղերի շնորհիվ ձևավորվում է երեխայի մկանային համակարգը: Երեխան խաղում է չզգալով,որ խաղի ընթացքում ձեռք է բերում ճկունություն, ամրանում են մկանները,սովորում է ճիշտ շնչել,իսկ ճիշտ շնչառությունը նպաստում է ուղեղի ակտիվ աշխատանքին,զարգացնելով մի շարք զգայարաններ:

Читать далее «ՀՈԴՎԱԾ. Մարմնամարզությունը նախակրթարանում»