Рубрика: Ուսումնական ծրագրեր

Մայիսի 21-25- ի նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման հաշվետվություն

Մայիսի 21

Մայիս ամսվա հերթական վերապատրաստման շաբաթը մեկնարկված է, մեր հյուրը Գյումրիից ընկեր Մարինեն էր, ծանոթացանք, ընկերացանք ընկեր Մարինեի հետ և անցանք մեր աշխատանքային գործունեությանը։

Մայիսի 22

Վերապատրաստման երկրորդ օրն էլ շատ հագեցած էր:Առավոտյան սկսեցինք նախավարժանքից,այնուհետև անցանք երգի ուսուսման:Երաժշտության դաստիարակ տիկին Սոֆիայի հետ երգեցինք Կոմիտասի մշակմամբ երգեր և անցանք տեխնոլոգիական գործունեության պատրաստելով երկրաչափական պատկերներով փայտիկներ:

Մայիսի 23

Այսօր,դաստիարակների վերապատրաստման շաբաթի չորեքշաբթի օրը նախակրթարանում մարզական խաղերի օր էր:Միջավայրի խնամքը ավարտելուց հետո սկսեցինք խաղալ նախորդ օրվա մեր պատրաստած խաղ-խաղալիքով,այնուհետև նախաճաշեցինք և բարձրացանք մարզասրահ մարզական խաղեր խաղալու…

Մայիսի 24

Ահա,թե ինչպես պատրաստեցինք խաղ-փազլ մեր ձեռքերով,վերապատրաստվող դաստիարակների օգնությամբ…

Մայիսի 25

Վերապատրաստվող դաստիարակների խմբի հետ, երգի ուսուցման ժամին երգեցինք Կոմիտասյան երգեր։ Խաղ-բեմադրությամբ երգեցինք Կոմիտասի ստեղծագործություններից Ձիուկ երգը, օգտագործելով մեր պատրաստած ձեռնոցե ձիուկները։

 

 

Մայիսի

Реклама