Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ

35DC8DC8-6B2D-43E0-AAF7-F978F4791E25

Հոկտեմբերի 1

09.00-09-30- ընդունելություն, խմբասենյակի օդափոխում

9.30— 10:00-Առավոտյան ծես բակում

10:00— 10:30—նախավարժանք

10.30- 11.00 — նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 11:45-աշխատանքային գործունեություն

  • Այլընտրանքային նկարչություն
  • Միջավայրի խնամք—բակային աշխատանքներ

Читать далее «Աշխատանքային նախագիծ»

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր

Նախակրթարանի ճաշացանկ

Երկուշաբթի Հոկտեմբերի 1

Նախաճաշ՝

միրգ՝ խնձոր, դեղձ
պանիր
ձու, կարագ
հաց
Ճաշ՝

Կանաչ պղպեղ, վարունգ
հավով, բրնձով ապուր
հաց

հետճաշիկ՝

մածուն
թթվասեր
վերմիշելով փլավ
հաց, պանիր

Читать далее «Նախակրթարանի ճաշացանկ»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն


Նոր ուսումնական տարին սկսեցինք մեծ ոգևորությամբ,սպասումով,նոր սեբաստացիների մուտքով և մի շարք նոր նախագծերով:

Ընդունելություն,նոր սեբաստացիներ,որոնք գալիս են իրենց համար նոր միջավայր և լացը անխուսափելի է,սակայն գտնվեց տարբերակ,որով և դադարեց լացը:Ծնվեց «Իմ նոր խաղալիքը» նախագիծը:Կրթահամալիրի դաստիարակներով սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ:Սաները սկսեցին հաճախել նախակրթարան իրենց նոր խաղալիքներով:Խաղում էին,պատմում,սովորեցնում ընկերներին խաղալու ճիշտ ձևը: «Իմ նոր խաղալիքը»նախագիծը դարձավ լացը կանխելու միջոց:

Քանի որ մի քանի օր անընդմեջ նախակրթարանի սաները հաճախում էին պարտեզ իրենց նոր խաղալիքով,մի նոր խաղալիք էլ որոշեցինք միասին պատրաստել:Պատրաստեցինք ու սկսեցինք խաղալ:

Թեև արդեն աշուն է,սակայն լողը չդադարեց լինել մեր հագեցած առօրյայի մի մասը:Լողում էինք, խաղում մարզական խաղեր,պատրաստում ինքնաշեն երաժշտական գործիք-խաղալիք,որով և սկսեցինք երգել և պատրաստվել Կոմիտասյան օրերին:Սովորեցինք Կոմիտասի ստեղծագործություններից «Արև,արև ե’կ ե’կ»,«Փայտե ձիուկ»-ը: Բազմիցս եղանք ագարակում,շրջեցինք այնտեղ տեսնելով մեր սիրելի կենդանիներին:Կերակրեցինք ձիուկներին,երգեցինք նրանց համար:Ընկեր Շուշանի օգնությամբ ծաղիկ տնկեցինք այնտեղ,անգամ մեր նոր սեբաստացի Ալիտայի ծննդյան ծեսը կազմակերպեցինք ագարակում:
Նախակրթարանի սաները սիրում են բացահայտումներ անել:Բնագիտական փորձերը իսկական բացահայտումների շարք է նրանց համար:
«Ես կարողանում եմ» կամ «Իմ հանգստյան օրերը»ներկայացնում են Մկրտչյան Մանեն,Մկրտչյան Հասմիկը և Խաչիկյան Մարիամը:
«Բարձրունքի հաղթահարում» նախագծով սեպտեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրն էլ Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների ու ծնողների հետ հաղթահարեցինք Կասկադի բարձրունքը:

Նախագծեր`
Աշնանային պարտեզ-լողափ

Նոր սեբաստացիներ

Իմ նոր խաղալիքը

Իմ թաղը

ինքնաշեն խաղալիք

Կոմիտասյան օրեր

Բնագիտական փորձերի շարքից

Միջավայրի խնամք

Առավոտյան ծես