Рубрика: Ուսումնական ծրագրեր

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն


Նոր ուսումնական տարին սկսեցինք մեծ ոգևորությամբ,սպասումով,նոր սեբաստացիների մուտքով և մի շարք նոր նախագծերով:

Ընդունելություն,նոր սեբաստացիներ,որոնք գալիս են իրենց համար նոր միջավայր և լացը անխուսափելի է,սակայն գտնվեց տարբերակ,որով և դադարեց լացը:Ծնվեց «Իմ նոր խաղալիքը» նախագիծը:Կրթահամալիրի դաստիարակներով սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ:Սաները սկսեցին հաճախել նախակրթարան իրենց նոր խաղալիքներով:Խաղում էին,պատմում,սովորեցնում ընկերներին խաղալու ճիշտ ձևը: «Իմ նոր խաղալիքը»նախագիծը դարձավ լացը կանխելու միջոց:

Քանի որ մի քանի օր անընդմեջ նախակրթարանի սաները հաճախում էին պարտեզ իրենց նոր խաղալիքով,մի նոր խաղալիք էլ որոշեցինք միասին պատրաստել:Պատրաստեցինք ու սկսեցինք խաղալ:

Թեև արդեն աշուն է,սակայն լողը չդադարեց լինել մեր հագեցած առօրյայի մի մասը:Լողում էինք, խաղում մարզական խաղեր,պատրաստում ինքնաշեն երաժշտական գործիք-խաղալիք,որով և սկսեցինք երգել և պատրաստվել Կոմիտասյան օրերին:Սովորեցինք Կոմիտասի ստեղծագործություններից «Արև,արև ե’կ ե’կ»,«Փայտե ձիուկ»-ը: Բազմիցս եղանք ագարակում,շրջեցինք այնտեղ տեսնելով մեր սիրելի կենդանիներին:Կերակրեցինք ձիուկներին,երգեցինք նրանց համար:Ընկեր Շուշանի օգնությամբ ծաղիկ տնկեցինք այնտեղ,անգամ մեր նոր սեբաստացի Ալիտայի ծննդյան ծեսը կազմակերպեցինք ագարակում:
Նախակրթարանի սաները սիրում են բացահայտումներ անել:Բնագիտական փորձերը իսկական բացահայտումների շարք է նրանց համար:
«Ես կարողանում եմ» կամ «Իմ հանգստյան օրերը»ներկայացնում են Մկրտչյան Մանեն,Մկրտչյան Հասմիկը և Խաչիկյան Մարիամը:
«Բարձրունքի հաղթահարում» նախագծով սեպտեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրն էլ Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների ու ծնողների հետ հաղթահարեցինք Կասկադի բարձրունքը:

Նախագծեր`
Աշնանային պարտեզ-լողափ

Նոր սեբաստացիներ

Իմ նոր խաղալիքը

Իմ թաղը

ինքնաշեն խաղալիք

Կոմիտասյան օրեր

Բնագիտական փորձերի շարքից

Միջավայրի խնամք

Առավոտյան ծես

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ<> կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s