Рубрика: Ուսումնական ծրագրեր

Հնգօրյա վերապատրաստման 19-23-ի ամփոփում

 

Հնգօրյա վերապատրաստման 7-րդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին: Մեզ մոտ վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելլին Արմավիրի մարզից էր:

Ընկեր Նելլին մեր ամենօրյա նախագծերի անմիջական մասնակիցն էր:Նրա օգնությամբ հետաքրքիր,բովանդակալից շաբաթ ունեցանք:

Հեքիաթ ներկայացում 

Այսօրվա մեր հագեցած օրից մի հատված: Ընկեր Նելիի հետ ծանոթանալուց հետո, ով եկել էր Արմավիրի մարզից սկսեցինք խաղալ մեր սիրելի հեքիաթի հերոսների հետ, ընկեր Նելիին պատմեցինք հեքիաթը այնուհետև նրան առաջարկցինք ինքը պատմի, իսկ մենք խաղանք: 

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:

Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր:

Читать далее «Հնգօրյա վերապատրաստման 19-23-ի ամփոփում»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր  ամիսը նույնպես հագեցած էր հետաքրքիր աշնանային նախագծերով: Անցյալ ամսվա «Թթուդրիկի ծես»ին, «Լավաշթխիկի ծես»ին  այս ամիս եկան փոխհարինելու նորերը` «Հարիսայի ծես»ը,«Խաղողածես»ը, և մեր մյուս հետաքրքիր նախագծերը: Ինչպես նախորդ ամիս այս ամիս ևս ամսվա երրորդ շաբաթին մենք ունեցանք վերապատրաստվողներ: Նրանք եկել էին Արմավիր քաղաքից, տպավորված և ոգևորված էին մեր նախագծերից և կրթահամալիրում տիրող անմիջական մթնոլորտից:

Նոյեմբեր ամսում իրականացրեցինք հետևյալ նախագծերը `

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր-Հարիսայի ծես

Ամեն տարի նոյեմբեր ամսին միասնական տոնախմբությամբ՝ երգ ու պարով նշվում է կրթահամալիրի տոնը,որը շարունակվում է հարիսայի հյուրասիրությամբ:Այս տարի կրթահամալիրի տոնը նշեցինք նոյեմբերի 10-ին:Օրը սկսվեց քայլքով` Հանրապետության հրապարակից դեպի Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցի:Եկեղեցում տեղի ունեցավ  ժամերգություն,հարիսայի օծման  արարողություն:Տոնը շարունակվեց  եկեղեցու բակում, միասնական տոնախմբությամբ՝ երգերով և պարերգերով,այնուհետև  յուրաքանյուրը քայլեց իր դպրոց,որտեղ սկսվեց տոնախմբության երկրորդ մասը`հարիսայի համտեսով, ազգային երգ ու պարով: 

Читать далее «Նոյեմբեր ամսվա հաշվետվություն»

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Զարգացնող խաղեր

Ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ

Վերապատրաստման ևս մեկ բովանդակալից օր մոտեցավ իր ավարտին:

Մեր խմբում վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելլիի մասնակցությամբ պատրաստեցինք ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ,որը նրա օգնությամբ էլ խաղացինք:

Խաղացինք ու երևակայեցինք, վերհիշեցինք երկրաչափական պատկերներն ու գույները:

Օրը անձրևային էր,սակայն դա մեզ չխանգարեց լինել նաև ագարակում:

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

 

img_8346

Մեր օրը այսօր էլ շատ հագեցած էր:

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:

Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր:

Հասցրեցինք նաև խաղալ Ռոդարիական մարզական խաղեր:

 

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Գուլպա-տիկնիկների պատրաստում

Մեր շատ սիրելի ընկեր Նայիրիի հետ սկսում ենք մի նոր նախագիծ` «Գուլպա-տիկնիկների ստեղծում»: Գուլպաներով պատրաստելու ենք այդ ամսվա մեր նախագծի հեքիաթների հերոսներին և հագնելով այն մեր թաթիկներին փորձելու ենք խաղալով պատմել տվյալ հեքիաթը:

Առաջին հեքիաթը,որն իրականացրեցինք նշված նախագծով «Ով աշխատի,նա կուտի» ժողովրդական հեքիաթն էր:Քանի որ նոյեմբեր ամսվա վերապատրաստման շրջանը սկսված է,որոշեցինք մեր առաջին հեքիաթի կերպարներին` գուլպա- տիկնիկներին,պատրաստել,հետո նաև խաղալ մեր խմբում վերապատրաստվող ընկեր Նելիի հետ:

Հաջորդ հեքիաթը կընտրենք Հ.Թումանյանի հեքիաթների ցանկից և պատրաստելով հեքիաթի կերպարներին կներկայացնենք խաղ-բեմադրությամբ:

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Հնգօրյա վերապատրաստման ծրագիր. 19.11.2018-23.11.2018

2A9F5DDE-6438-4A0A-90D0-C8999AB094DD

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն.

Читать далее «Հնգօրյա վերապատրաստման ծրագիր. 19.11.2018-23.11.2018»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Կրթահամալիրի տոն. Հարիսայի ծես

img_8129

Ամեն տարի նոյեմբեր ամսին միասնական տոնախմբությամբ՝ երգ ու պարով նշվում է կրթահամալիրի տոնը,որը շարունակվում է հարիսայի հյուրասիրությամբ:

Այս տարի կրթահամալիրի տոնը նշեցինք նոյեմբերի 10-ին:Օրը սկսվեց քայլքով` Հանրապետության հրապարակից դեպի Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցի:Եկեղեցում տեղի ունեցավ  ժամերգություն,հարիսայի օծման  արարողություն:Տոնը շարունակվեց  եկեղեցու բակում, միասնական տոնախմբությամբ՝ երգերով և պարերգերով,այնուհետև  յուրաքանյուրը քայլեց իր դպրոց,որտեղ սկսվեց տոնախմբության երկրորդ մասը`հարիսայի համտեսով, ազգային երգ ու պարով: