Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Մարտ ամսվա հաշվետվություն

Ողջու՜յն գարուն

Գարնան առաջին օրը սկսեցինք ուրախ տրամադրույամբ: Իմ  նվագակցությամբ երգեցինք«Արև, արև, ե՛կ, ե՛կ»  երգը,այնուհետև կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք:

Մայրիկատոն

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի մայրիկներ: Սեր ու երջանկություն ենք մաղթում, դրանք են կարևորն այս կյանքում:

Նախակրթարանի սաների հետ պատրաստեցինք խմոր, գրտնակեցինք,կտրեցինք սրտաձև:Խմորի վրա տպեցինք մեր թաթիկները,այնուհետև գունավորեցինք և նվիրեցինք մեր շատ սիրելի մայրիկներին:

Նոր կյանք թափոններին 2

Նախակրթարանում շարունակվում է «Նոր կյանք թափոններին» նախագիծը: Սաները տանից նախակրթարան էին բերել անհրաժեշտ թափոնները: Դրանք լցրեցինք խմբասենյակի մեջտեղում, բաժանվեցինք խմբերի և սկսեցինք խաղալ:

Պահանջը հետևյալն էր՝ սաները պետք է համապատասխան դույլի մեջ տեղափոխեին իրենց ընտրած իրը:

Արդյունքում թափոնների ողջ կույտը սաների կողմից տարանջատվելով` հայտնվեց համապատասխան դույլերում: Նախակրթարանի  սաներից մի քանիսը դրանք տեղափոխեցին Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում գտնվող հատուկ թափոնների համար նախատեսված արկղի մեջ:

Ռոդարիական Մարզական խաղեր

Օրը լիարժեք և լեցուն դարձնելու լավագույն տարբերակը մարզախաղեր են, որոնք էլ ավելի այլընտրանքային և հետաքրքիր են դառնում երբ Ռոդարիական շունչ ենք ավելացնում։

Գարնանային հագեցած առավոտ բակում

Այսօր օրը սկսեցինք բակում: Մաքրելով մեր միջավայրը աղբից` մարզական գորգերը տեղափոխեցինք մաքուր տարածք, լվացվեցինք  և տեղավորվելով գորգերին սկսեցինք նախաճաշել: Նախաճաշելուց հետո արտասանեցինք Ղ,Աղայանի բանաստեղծություններից մի քանիսը, այնուհետև խաղացինք « Խնոցի» խաղը, երգեցինք, վազվզեցինք ու վերադարձանք խումբ:

Ինքնաշեն խաղ-շնչառական վարժություն

Սաները մեծ ոգևորությամբ են խաղում նմանատիպ խաղեր,նրանք անընդհատ փորձում են՝ անհոգնել խաղում, մինչև,որ հաղթահարում են խաղի ընթացքում առաջացած դժվարությունները:

Թարս օր

Այսօր մեր խմբում թարս օր էր,թարս էին մեր կոշիկները, հագուստը, անգամ սպասքն ու նախաճաշն էր թարս։Թարս նախաճաշելուց հետո, հագանք մեր թարս կոշիկներն ու վերարկուները և գնացինք բակ թարս օրը շարունակելու, բակում խաղացինք թարս աղջիկ փախցնոցի, որը շատ ոգևորեց սաներին, որից հետո թարս քայլերով վազեցին խմբասենյակ ճաշելու։

Այլընտրանքային նկարչություն

Այսօր աշխատեցինք մեր ամենասիրած գուրծունեություններից մեկով, թղթին թելերով տարբեր ձևեր տվեցինք և թելերի մեջ սկսեցինք լցնել գույներով: Սաները շատ են սիրում, երբ գույների և պատկերների մեջ նրանց թելադրող չկա:

Ալիսա Գլորիկ

Այսօր էլ աշխատեցինք խոհանոցային գործունեությամբ, թխեցինք մեզ համար արդեն շատ սիրելի դարձած ու նաև չարաճճի Ալիսա գլորիկին: Ալիսայի հետ մի լավ խաղալուց հետո նոր նրան թխեցինք:

Реклама

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ<> կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s