Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Զատկական օրացույց

Զատկատոնին ընդառաջ նախակրթարանի սաների հետ խաղալիք,գունավոր ձվիկներով պատրաստեցինք Զատկական օրացույց,որպեսզի ապրիլի 1-ից  մինչև ապրիլի 21-ը ամեն օր  մի ձվիկ հանելով հաշվենք,թե քանի օր մնաց Զատիկին:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Ածիկացան 1

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում սկսվել է «Զատկի ծես»-ի նախապատրաստական աշխատանքները:Զատկական օրացույցը պատրաստելուց հետո,անցանք հաջորդ կարևորագույն քայլին` ածիկացանը:Սաները իրենց հետ բերել էին ոսպ,ցորեն ու գարի:Հարմար տեղավորվելով բակում ցանեցինք մեր ածիկը:

Անհամբեր սպասում ենք մեր ածիկի առաջին ծիլերին…

Ածիկացան2

Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ

Նախքան բակ դուրս  գալը սաների հետ վերհիշեցինք տարվա եղանակները:Թվարկեցինք տարվա եղանակների ամիսները: Քանի,որ գարուն է՝ խոսեցինք տարվա եղանակներից գարնան մասին։Հասկացանք,որ գարնան գալու հետ սկսվում է նաև բակային աշխատանքները։

Ձուդատարկոցի

Մեր զատկածառը զարդարելու համար մեզ անհրաժեշտ էին ձվիկներ:Մենք էլ որոշեցինք նախ դատարկել դրանք,մի լավ ուսումնասիրելուց հետո ձևավորել ու կախել ծառին:

Զատկական իրարանցում

Իսկական Զատկական իրարանցում է տիրում մեր նախակրթարանում։

Այսօր էլ զբաղված էինք նախապես դատարկված ձվիկների ձևավորմամբ ,որոնք էլ ավելի գեղեցիկ կդարձնեն մեր զատկածառը։

Ավագ երկուշաբթի «Ջրաղացպանի օր»

Մեծ Պասի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ և ամեն օրն ունի իր խորհուրդը։Այսօր Ավագ երկուշաբթին  է՝ Ջրաղացպանի օրը։

Սաների հետ խոսեցինք ջրաղացի մասին,քննարկեցինք դրա անհրաժեշտությունը։Օրվա խորհուրդը ամփոփելուց հետո շաղախեցինք փոխինդը։

Ավագ երեքշաբթի

Ավագ երեքշաբթի`այսօր խնոցի հարելու և հիմար-իմաստունի վիճակը քաշելու օրն է և  մենք այցելելեցինք մեր Ագարակ։

Ծանոթացանք խնոցուն, իմացանք թե ինչպես է պատրաստվում թանը, և այդքան համեղ թանից պատրաստվող  կարագը։

Չիք-օր նախակրթարանում

Մեծ Պասի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ ( ամեն օրն ունի իր անունը և խորհուրդը)՝ Ավագ չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»:

Ավագ հինգշաբթի

Ավագ հինգշաբթի այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ», իսկ աղջիկներին գունավոր թելերից ապարանջաններ են պատրաստել:

Ուրբաթ

Մենք ու մեր միջավայրը

Հեքիաթային է մեր միջավայրը տարվա բոլոր եղանակներին։ Գարնան առաջին իսկ օրերից մենք սկսում ենք ավելի շատ լինել բակում, ավելի երկար ժամանակ հատկացնել մեր շրջակա միջավայրին, ուսումնասիրել, հետազոտել ամեն-ամեն բան։

Ձվիակախաղ

Այս ամիս մեր բոլոր աշխատանքները կապված են Զատիկի, Ծառզարդարի և Ծաղկազարդի հետ, և պատահական չէ,որ ընտրել ենք ձվիկներով խաղ։

Սաները գդալը դնելով իրենց բերանը առանց ձեռքերի օգնության պետք է կարո

ղանան ձուն տեղափոխել մյուս ամանի մեջ։Խաղում հաղթում է այն սանը,որը առաջինն է ձվերը դատարկում մյուս ամանի մեջ։

Գունավոր զատիկ բոլորիս

Զատիկին մնացել է հաշված օրեր և մենք հնարավորինս փորձում ենք մեր միջավայրը գունեղ, ուրախ և տրամադրող դարձնել։ Պատրաստեցինք կախազարդ, որը պատրաստված է, գույների ամենաուրախ երանգներով։

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է

Տոնական տրամադրություն էր տիրում այսօր մեր խմբասենյակում:Հավաքվեցինք զատկական կերակուրներով լցված փոքրիկ սեղանի շուրջ:Շնորհավորեցինք միմյանց,երգեցինք,արտասանեցինք զատկական ասիկներ,գույնզգույն ձվիկներով  խաղացինք ձվակռիվ ու անցանք զատկական կերակուրները համտեսելուն:

Զատիկ-Կրկնազատիկ, Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում

Արևմտյան դպրոց-պարտեզի բակում նշեցինք Զատկածեսը:Մեզ միացել  էին նախակրթարանի ծնողները, Հեղինակային կրթական ծրագրի շրջանակներում կրթահամալիր հյուրընկալված մանկավարժներ:Հավաքվելով զատկածառի շուրջ երաժշտության դաստիարակ՝ընկեր Սեդայի հետ երգեցինք ծիսական զատկական երգերը, արտասանեցինք զատկական ասիկները, դե իսկ վերջում զատկական, ավանդական սեղան-հյուրասիրություն, զատկական խաղերի շարք:

 

Реклама

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ<> կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s