Рубрика: Հաշվետվություններ, Ուսումնական ծրագրեր

Շաբաթվա ամփոփում 02.09.2019֊06.09.2019

Ուսումնական տարին սկսեցինք նախագծային շաբաթով։

Նոր ուսումնական տարվա առաջին օրը առցանց քննարկեցինք ամսվա անելիքները։ Առանձնացրեցինք հետևյալ նախագծերը.

  1. «Նոր սեբաստացիների մուտքը»
  2. «Իմ նոր խաղալիքը»
  3. «Աշնանային լողափ»

Քննարկեցինք և այս նախագծային շաբաթում դրանք իրականացրինք։

Ողջո՜ւյն նոր ուսումնական տարի

Նոր ուսումնական տարվա առաջին օրը սկսեցինք,նոր սեբաստացիների մուտքով։Ծանոթացանք,խաղալով բարևախաղ։<<Իմ նոր խաղալիքը>> նախագծի շրջանակներում,սաներից շատերը եկել էին պարտեզ իրենց նոր խաղալիքներով։ Ռուբենը իր հետ բերել էր խաղալիք գնդակ և ծանոթանալու ընթացքում խաղացինք բարևախաղ Ռուբենի գնդակով,այնուհետև հավաքվելով Արևմտյան դպրոց_պարտեզի լողափում երգեցինք կոմիտասյան երգեր։Վերջում սաները փուչիկները բաց թողեցին երկինք՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։

Իսկ մեր խմբի ճտպտիկ Մարիամն էլ մեկնաբանեց.

-փուչիկները հասան երկինք,հեսա մոլորակներին էլ կհասնեն։

Նորամուտը նոր խաղալիքով

《Իմ նոր խաղալիքը》 նախագծի շրջանակներում, փոքրիկ սեբաստացիները եկել էին պարտեզ իրենց նոր խաղալիքներով։Նրանք պատմեցին,խաղացին, ցույց տվեցին փոքրերին իրենց խմբասենյակի նոր խաղալիքները։

«Նոր սեբաստացիների մուտքը» կամ Շրջայց ագարակում

Մեր ամենօրյա զբոսանքը այսօր մի փոքր երկար տևեց: Քայլքով,երգով,արտասանելով հասանք ագարակ։

Նոր ուսումնական տարին սկսվեց  և մեր սաների քանակը համալրվեց նոր սեբաստացիների մուտքով։Քանի_որ սաները նոր միջավայրում են՝ լացը անխուսափելի է, բայց մենք ամեն ինչ անում ենք,որ նրանք շուտ հարմարվեն նոր միջավայրին։ Կարծես թե մեզ մոտ ամեն ինչ ստացվում է։ Հայտնվելով ագարակում նրանք բացահայտեցին ագարակի կենդանական աշխարհը։Ծափ,ծիծաղ,հրճվանք էր տիրում ագարակում։ Ձիուկին կերակրեցինք խնձորով, այնուհետև փոքրիկ սեբաստացիները իրենց նորեկ ընկերներին ցույց տվեցին ագարակում բնակվող հավիկներին,սագիկներին,սիրամարգին։ Արդյունքում ունեցանք հագեցած օր, դրական տպավորություններ, և որ ամենակարևորն է առանց լացի վերադարձանք պարտեզ։

Ինքնաշեն խաղ.《Գունավոր պաղպաղակներ》

Մեր սաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար պատրաստեցինք ինքնաշեն խաղ՝《Գունավոր պաղպաղակներ》։ Արդյունքում շատերը վերհիշեցին, իսկ նորեկներն իրենց ընկերների օգնությամբ սովորեցին գույները։

 

Реклама

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ<> կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s