Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 16.09.2019-20.09.2019

Աշնանային պարտեզ

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լաողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Երկուշաբթի.

  • Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,աշնանային լողավազան-լողափի խնամք)
  • Սերմնացան֊կորզացան

(Այս անգամ խոշորացույցով ուսումնասիրում ենք լոլիկը,ելակը,կիվին։ Համեմատում ենք, նշում գույները, կտրում,համտեսում,առանձնացնում սերմերը և տեղադրելով համապատասխան տարայի մեջ հողով ծածկում,ջրում)։

Երեքշաբթի.

  • Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,աշնանային լողավազան-լողափի խնամք)
  • Նկարչական պլեներ

(Բակում իրականացնում ենք նկարչական պլեներ աշնան գույներով)

Չորեքշաբթի

  • Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,աշնանային լողավազան-լողափի խնամք)
  • Ռոդարիական մարզական խաղեր (Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ,օղակներ,աթոռներ,ներքնակներ)։

Հինգշաբթի

  • Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,աշնանային լողավազան-լողափի խնամք)
  • Բնագիտական փորձ. Ամպն ու անձրևը

Ուրբաթ

  • Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,աշնանային լողավազան-լողափի խնամք)
  • Երգ֊պարապմունք

Շաբաթվա երգեր` «Փայտե ձիուկ», « Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Եկեք ծեծենք»,«Ջան, ջան, ջան աշուն է»;

Շաբաթվա խաղիկ — Ճվիկներ

Ճիվու, ճիվու, ճնճղիկ,

Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:

Շաբաթվա հեքիաթ` Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Реклама

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ<> կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s