Рубрика: Ուսումնական ծրագրեր

Հագեցած օր վերապատրաստվող դաստիարակների հետ

Նոր ուսումնական տարվա երրորդ շաբաթը սկսեցինք մարզերից եկած վերապատրաստվող դաստիարակների հետ:

Աշնան օրերին նույնպես սաների ընդունելությունը կազմակերպում ենք բակում։Չենք մոռանում մաքուր միջավայր ունենալու մասին։Ամեն օրվա պես,այսօր էլ բակում մաքրեցինք թափթփված աղբը,բացեցինք լողավազանի ծածկը,լողավազանից հանեցինք քարերը, ցանցով հավաքեցինք-մաքրեցինք ջրի երեսը, խնամեցինք խմբասենյակի բույսերը, ջրեցինք։Քիչ անց մեզ միացան նաև վերապատրաստվող դաստիարակները:Նրանց հետ խաղացինք բարևախաղ,նշեցինք մեր սաներից Շուշանիկի ծննդյան ծեսը: Երգի դաստիարակ ընկեր Սեդայի և վերապատրաստվող դաստիարակների հետ երգեցինք կոմիտասյան երգերից «Փայտե ձիուկ», « Արև, արև, ե՛կ, ե՛կ» ստեղծագործությունները,երգեցինք նաև «Եկեք ծեծենք»,«Ջան, ջան, ջան աշուն է» երգերը:Վերջում խաղացինք ծափերով ռիթմիկ խաղ՝ Մոցարտի ստեղծագործության ներքո։ Հագեցած օրվա վերջին գործունեությունը մրգա-բանջարեղենացանն էր:Դե իհարկե գլխավոր դերերում վերապատրաստվող դաստիարակներն ու սաներն էին:

Մանրամասները ՝ տեսաֆիլմում

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ<> կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s