Рубрика: Հաշվետվություններ, Ուսումնական ծրագրեր

Հեռավար ուսուցման երկրորդ շրջանի ամփոփում

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև առնվազն 23-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 16-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել հեռավար-առցանց.
  2. Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ։

Ահա, այսպես սկսվեց հեռավար ուսուցման երկրորդ շաբաթը։ Սկզբում խոսվեց ուսումնական հաստատություններում դասերը մեկ շաբաթով հետաձգելու մասին, հետո ինչպես գիտեք, չարաբաստիկ վիրուսի շատ արագ տարածվելու պատճառով ամբողջ հանրապետությունում հայտարարվեց արտակարգ իրավիճակ մինչև ապրիլի 16֊ը։ Ունենալով արդեն փորձ, շատ արագ կողմնորոշվեցինք, թե որտեղից սկսել։ Դաստիարակների խմբում քննարկեցինք հեռավար ուսուցման երկրորդ շաբաթվա անելիքները։ Յուրաքանչյուրս կազմեցինք մեր ծրագիրն ու հրապարակեցինք։ Հրապարակված ծրագիրը ուղարկվեց նաև ծնողներին։

Այս անգամ, ի զարմանս ինձ, խուճապ չկար՝ հարցերի անվերջ տարափ։ Կարծես թե հունի մեջ ենք ընկել։ Սկսվեց ամեն օրով, պատումով նյութերի հրապարակումը բլոգում, ենթակայքում։ Ամեն օրվա անելիքները ծնողների հետ նախապես ենք քննարկում, ես առաջարկում եմ իմ տարբերակը, իրենք՝ իրենցը։ Քննարկումներից հետո յուրաքանչյուրը տեսաֆիլմով ցույց է տալիս իր տարբերակը։ Ծնող-֊դաստիարակ հեռավար ուսուցման համագործակցությունը կշարունակվի այսպես մինչև ապրիլի 16֊ը։

Շաբաթվա ընթացքում իրականացրած գործունեություններն են՝

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s