Рубрика: Հաշվետվություններ, Առցանց ընտանեկան նախագծեր

Հեռավար ուսուցման ապրիլ ամսվա հաշվետվություն

Ավարտվեց հեռավար֊ առցանց ուսուցման ևս մեկ ամիս։ Հրաշալի է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որտեղ հեռավար ուսուցումը փորձված է ու կիրառելի։ Ամփոփելով ապրիլ ամսվա արդյունքները՝ ուզում եմ նշել, որ այս ամսվա նախագիծ֊գործունեությունները շատ ավելի հետաքրքիր ու ծիսական էին։ Ամիսը սկսեցինք պատրաստվելով Ծաղկազարդին, այնուհետև պատրաստվեցինք ու նշեցինք Զատիկը։ Մեծ ոգևորությամբ էին ծնողները պատրաստվում, տեսանկարահանում, ներկայացնում իրենց ընտանեկան նյութերը։

Շարունակում ենք աշխատել նույն սկզբունքով՝ ամենօրյա անելիքները ծնողների հետ նախապես քննարկում ենք Messenger-ի խմբում, մենք առաջարկում ենք մեր տարբերակը, իրենք՝ իրենցը։ Քննարկումներից հետո յուրաքանչյուրը տեսաֆիլմով ցույց է տալիս իր տարբերակը։ Ծնող֊դաստիարակ հեռավար ուսուցման համագործակցությունը կշարունակվի այսպես նախնական տվյալներով մինչև մայիսի 16֊ը։ Հույսով սպասենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր սիրելի կրթահամալիրում։

Ամսվա ընթացքում ընտանեկան առցանց-հեռավար ուսուցման նախագծերին մասնակցել է 10 ընտանիք։ Նշեմ, որ խմբում ունենք 18 սան։ Այս ամիս ներկայացրել եմ 45 ընտանեկան ֆիլմ Youtube-ում և 27 գրառում բլոգում։

Ապրիլ ամսվա մեջ աշխատել եմ 3 շաբաթ։

30.03.2020- 03.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում:

13.04.2020- 17.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում:

20.04.2020- 24.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում:

Սեմինար

Այս ամիս Teams ծրագրով ունեցել ենք դաստիարակների լաբորատորիայի սեմինար հավաք, որի ընթացքում Նելի Արղությանի օգնությամբ շտկումներ ենք կատարել  անձնական՝ խմբի բլոգներում։

Առցանց ընտանեկան առաջարկ- նախագծեր

  1. Թամազյան Սառա
  2. Մկրտչյան Նարե
  3. Ավետիսյան Ռուբեն
  4.  Շախկյան Ռաքել

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s