Рубрика: Ուսումնական ծրագրեր, Առցանց ընտանեկան նախագծեր

Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ

«Համբարձման  ծես»  ընտանեկան նախագիծ

Համբարձման տոնը նշվում է Հարության կիրակիից`Զատկից քառասուն օր անց: Պայմանավորված լինելով Զատկով՝ բնականաբար այն շարժական է՝ չնայած նրան, որ միշտ տոնվում է հինգշաբթի:

Հինգշաբթի վաղ առավոտյան բոլոր տներում կաթնապուր էին եփում: Կաթնովը բաժանում էին հարևաններին, բարեկամներին, անցորդներին, շաղ էին տալիս
արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը առատ:Բոլոր տներում այդ օրվա կաթնապուրը մատաղ էր, այն բաժանվում էր առնվազն յոթ տեղ: Հավանաբար այդ էր պատճառը, որ Համբարձումը երբեմն անվանել են նաև Կաթնապրի տոն: Որոշ տեղերում կաթնապուրը եփում էին խմբովի, արտերի մոտ, և մի քանի շերեփ շաղ տալիս արտերի շուրջը նախ հնձի առատությունն ապահովելու նպատակով, ապա` արտը
մորեխից ու կարկուտից ապահովելու համար: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը,
ով առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ
տարվա առատությունն ու ապահովությունը:

Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում Մայր բնությանը: Այն համընկնում է
գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:

Շաբաթվա ընթացքում իրականացնելու ենք հետևյալ նախագծերը՝

  1. «Զբոսանք, մարզական խաղեր»
  2. «Բույսերի, ծառ ու ծաղկի
  3. «Ազգային երգերը նկարներում»
  4. «Պատրաստում ենք Համբարձման կաթնապուր»
  5. «Ընտանեկան ծաղկահավաք»

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s