Рубрика: Հաշվետվություններ, Ուսումնական ծրագրեր

Հունիս ամսվա հաշվետվություն

Читать далее «Հունիս ամսվա հաշվետվություն»

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր

Հոգատար Ադամը

Շատ հոգատար ու բարի է մեր 3 տարեկան Ադամը։Անգամ ոչ աշխատանքային օրերին նա չի մոռանում պարտեզում գտնվող ծովախոզուկների մասին և նրանց բաժին բանջարեղենը տանից հավաքում,բերում է նրանց։

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Աշխատանքային նախագիծ 17.06.2019-21.06.2019

 

Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա պարտեզների գործունեություն

  • Հունիսի 1- 10`«Բա՜րև, ջուր».  լողուսուցման ստուգատես
  • Հունիսի 4՝ «Հակաբացիլ Կոմիտաս» լողափին
  • Հունիսի 5`Շրջակա միջավայրի օր 
  • Հունիսի 7՝ Տիկնի պսակ
  • Հունիսի 17-21՝ հնգօրյա վերապատրաստում Բլեյան բաց ցանցի Աշտարակի հանգույցներում
  • Հունիսի 24-28՝ «Լողափնյա պարտեզ» ստուգատես Բլեյան բաց ցանցում
  • Հուլիսի 22-26՝ Վարդավառի ծես

Читать далее «Աշխատանքային նախագիծ 17.06.2019-21.06.2019»

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Փրփրատոն ամառային լողափում

Հերթական բնագիտական փորձը,որը վերածվեց փրփրատոնի:

Մեր սաները շատ են սիրում բնագիտական փորձերը և մեծ ոգևորությամբ են կատարում դրանք։ Ընտրված փորձերը համապատասխանում են մեր սաների տարիքին և հետաքրքրություններին: Յուրաքանչյուր փորձի համար անհրաժեշտ են լինում տարբեր առարկաներ և նյութեր: Օգտագործվող առարկաները և նյութերը լիովին անվտանգ են:Դա է պատճառը,որ սաները իրենք են հենց փորձարկողի և հայտնագործողի դերում:

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական ճամբար, Ուսումնական նախագծեր

Երկրի օրն ու նախակրթարանի սաները

Հունիսի հինգը ողջ աշխարհում նշվում է շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օր։Ամռան օրերին սաների ընդունելությունը կազմակերպում ենք բակում, և քանի որ արդեն շատ շոգ է անմիջապես հագնում ենք մեր լողազգեստները։ Այս օրն էլ բացառություն չէր։Լողազգեստներն ինքնուրույն հագնելուց հետո օգտվեցինք «Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայր» կարգախոսից և մաքրեցինք մեր միջավայրը աղբից,ջրեցինք լողափի ծառերն ու խնամեցինք տարածքի բույսերը։ Օրվա հերթապահները սպասքադրեցին նախաճաշի սեղանը, բաժանեցին օրվա կերակուրը իրենց ընկերներին, իսկ նախաճաշը վերջացնելուց հետո հավաքեցին սեղանը և շտապեցին մարզվելու և ցնցուղի տակ ցողվելու՝լողավազանում լողալու, չփչփացնելու… Ուրախ օրվա այլ մանրամասներն ու շարունակությունը՝ տեսաֆիլմում…

Рубрика: Ուսումնական ծրագրեր

«Հակաբացիլ Կոմիտաս» լողափին

Այսօր իսկական իրարանցում էր տիրում Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանի լողափում, քանի որ նշում էինք միանգամից մի քանի տոն՝ամառային լողափի բացումը, երեխաների տոնը, «Հակաբացիլ Կոմիտաս» լողափում։

Նախակրթարանի սաների, ծնողների հետ հավաքվեցինք լողափում և իրականացրինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը՝կատարելով տարվա ընթացքում սովորած Կոմիտասի երգերը։ Այնուհետև հավաքվելով լողավազանի շուրջը՝ բարևեցինք ջրին ուժեղ չփչփացնելով։ Հետո խաղացինք ինքնաշեն խաղ, իսկ վերջում մեզ սպասում էր քաղցր հյուրասիրություն։

 

Рубрика: Ուսումնական ծրագրեր

Լողազգեստների ցուցադրություն «պոդիում» անիվների վրա

Ամռան ամեն օրն էլ շատ հետաքրքիր է անցնում մեր նախակրթարանում։

Այսօր իրականացրեցինք լողազգեստների ցուցադրություն ինքնագլորների օգնությամբ։

Մանրամասները՝ տեսաֆիլմում…