Рубрика: Ուսումնական ծրագրեր, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր

Ալիտան 3 տարեկան է։Մեկ տարի է ինչ հաճախում է նախակրթարան։ Վերջերս Ալիտիկի մայրիկը զրույցում ասաց,որ ցանկություն ունի իր փոքր աղջկան էլ նախակրթարան բերելու։

Հավանաբար Ալիտան երկար էր մտածել մայրիկի ասածի շուրջ։Քնից արթնանալուց հետո,երբ օգնում էի նրան հագնվել նա գրկեց ինձ և ասաց.

֊Դու թուրիտի Մադա չէ,դու իմ Մադա։

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր, Դաստիարակի օրագիր

Առցանց քննարկում

Լույս աշխարհ գալու պահից սկսվում է երեխայի ճանաչողական աշխարհի բացահայտումը։Ժամանակի հետ սկսվում են անթիվ,անհամար հարցերի շարքը,որոնց պատասխանները մեծամասամբ երեխան գտնում է հենց ընտանիքում:Ընտանիքի դերը շատ կարևոր է երեխայի դաստիարակության տարբեր ուղղությունների գործում:

«Իմ մարմինն անձնական է» գրքում կան կետեր,որոնք կօգնեն ծնողին գրագետ սեռադաստիարակության հարցում:Համաձայն չեմ գրքում նշված տարիքի հետ:Նման նրբությունները երեխային պետք է բացատրել հաստատ ոչ 3-6 տարեկանում:

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Դաստիարակի օրագիր

Գրական ակումբ

Աղոթքը ծաղկի է նման: Աստվածայինը նման է գարնան, երբ ծաղկում են ծաղիկները: Իսկ երբ նրանք ծաղկում են, տարածվում է նրանցում գտնվող բույրը: Երբ աղոթքն սկսում է պարուրել Ձեզ, երբ Դուք առանց որևէ պատճառի շնորհակալ եք…Բավական է միայն ապրել, միայն գոյություն ունենալ մի ակնթարթ: Այդ բույրին հասնել նշանակում է սեփական կյանքի գագաթնակետին հասնել: Այստեղ է առաջանում բավարարվածությունը, դուք պարուրվում եք երանելիությամբ: Դուք տուն եք եկել:

Читать далее «Գրական ակումբ»

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Դաստիարակի օրագիր

Ճտպտան,չաչանակ Մարիամի արտասովոր երազը

E24EC601-AD19-4C6B-88C9-5CEAF39B07FA

Հերթական աշխատանքային առավոտը,երբ ես մտա նախակրթարան`ընդառաջ եկավ նախակրթարանի սան` ճտպտան,չաչանակ,Մարիամը և ինձ պատմեց իր երազի մասին:

-Ընկեր Մագա,ես երազ եմ տեսել:Քնած էի ու էլ մեկ էլ ես ու Տաթո մամաս էսենց գնում էինք ու էլ մեկ էլ նապաստակը թռավ մեր մոտ ու ինձ խլեց Տաթո մամայից ու կերավ:Ընկեր Մագա,արի գնանք իրան բռնենք քցենք զուգարանը ու ջուրը էպես քաշենք:

Իմ դիտարկմամբ,իր վախից ազատվելուց հետո, չհիշեց դեպքը և դեմքի գոհունակ արտահայտությամբ գնաց խաղալու: