Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Զատիկ

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է

Տոնական տրամադրություն էր տիրում այսօր մեր խմբասենյակում:Հավաքվեցինք զատկական կերակուրներով լցված փոքրիկ սեղանի շուրջ:Շնորհավորեցինք միմյանց,երգեցինք,արտասանեցինք զատկական ասիկներ,գույնզգույն ձվիկներով  խաղացինք ձվակռիվ ու անցանք զատկական կերակուրները համտեսելուն:

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Զատիկ

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ . Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  

Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:

Читать далее «Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ . Ծառզարդար-Զատիկ»

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Զատիկ

Զատկական իրարանցում

Իսկական Զատկական իրարանցում է տիրում մեր նախակրթարանում։

Այսօր էլ զբաղված էինք նախապես դատարկված ձվիկների ձևավորմամբ ,որոնք էլ ավելի գեղեցիկ կդարձնեն մեր զատկածառը։

Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Զատիկ

Ածիկացան

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում սկսվել է «Զատկի ծես»-ի նախապատրաստական աշխատանքները:Զատկական օրացույցը պատրաստելուց հետո,անցանք հաջորդ կարևորագույն քայլին` ածիկացանը:Սաները իրենց հետ բերել էին ոսպ,ցորեն ու գարի:Հարմար տեղավորվելով բակում ցանեցինք մեր ածիկը:

Անհամբեր սպասում ենք մեր ածիկի առաջին ծիլերին…

Ածիկացան2