Рубрика: Հեքիաթներ, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նյութեր, Սեբաստացու օրեր, Թումանյանական օրեր

Կրթահամալիրի տոնին ընդառաջ

«Թումանյանի հեքիաթների ռադեոգիրք» նախագծի շրջանակներում,կրթահամալիրի տոնին ընդառաջ, մենք՝ Արևմտյան դպրոց֊պարտեզի դաստիարակներս, ընթերցում ենք Հովհաննես Թումանյանի«Ծիտը»հեքիաթը։ Հեքիաթի ձայնագրման ընթացքում շվիով նվագակցումը իմ կատարմամբ է,իսկ հեքիաթի ողջ ընթացքում դաշնամուրով նվագակցում է դաստիարակ՝Լուսինե Զաքարյանը։ Հաճելի ունկընդրում…

Рубрика: Հեքիաթներ

Հեքիաթներ

Գրիմ եղբայրներ

ՀԵՆԶԵԼՆ ՈՒ ԳՐԵՏԵԼԸ

Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը՝ Գրետել։

Առանց էն էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ որ ընկնում է էն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարեն։ Մի օր էլ տեղումը պառկած, փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողքից մյուս կողքի վրա է շուռումուռ գալիս, վերջը կնոջն ասում է.

— Էս ի՜նչպես պետք է անենք, ա՛յ կնիկ, իսկի բան չունենք, ինչո՞վ պիտի պահենք էս երեխաներին։ Читать далее «Հեքիաթներ»