Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական ճամբար, Ուսումնական նախագծեր

Երկրի օրն ու նախակրթարանի սաները

Հունիսի հինգը ողջ աշխարհում նշվում է շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օր։Ամռան օրերին սաների ընդունելությունը կազմակերպում ենք բակում, և քանի որ արդեն շատ շոգ է անմիջապես հագնում ենք մեր լողազգեստները։ Այս օրն էլ բացառություն չէր։Լողազգեստներն ինքնուրույն հագնելուց հետո օգտվեցինք «Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայր» կարգախոսից և մաքրեցինք մեր միջավայրը աղբից,ջրեցինք լողափի ծառերն ու խնամեցինք տարածքի բույսերը։ Օրվա հերթապահները սպասքադրեցին նախաճաշի սեղանը, բաժանեցին օրվա կերակուրը իրենց ընկերներին, իսկ նախաճաշը վերջացնելուց հետո հավաքեցին սեղանը և շտապեցին մարզվելու և ցնցուղի տակ ցողվելու՝լողավազանում լողալու, չփչփացնելու… Ուրախ օրվա այլ մանրամասներն ու շարունակությունը՝ տեսաֆիլմում…

Реклама
Рубрика: Ճամփորդություններ, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Ճամփորդություն

Վայրը՝ Երևանի Կենդանաբանական այգի
Մասնակիցներ՝Արևմտյան դպրոցի 2-4 տարեկաններ

Читать далее «Ճամփորդություն»

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Հետազոտում, բացահայտում են փոքրիկ Սեբաստացիները

Սաների հետ, դուրս գալով բակ,խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրեցինք ծառերի  բողղբոջները,որոնք արդեն դարձել են պտուղներ:Համեմատեցինք, հետազոտեցինք,բացահայտեցինք, պատմեցինք մեր տեսածի, իմացածի մասին:

Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Մայիսյան ամենամյա 14֊րդ ստեղծագործական հավաքի աշխատանքային նախագիծ 13.05_17.05.2019թ

«Համբարձման  ծես»  ուսումնական նախագիծ

Համբարձման տոնը նշվում է Հարության կիրակիից`Զատկից քառասուն օր անց: Պայմանավորված լինելով Զատկով՝ բնականաբար այն շարժական է՝ չնայած նրան, որ միշտ տոնվում է հինգշաբթի:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում Մայր բնությանը: Այն համընկնում է
    գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, հավաքում են բակը, ջրում խոտ ու ծաղիկ, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • 9:30-10:00 —Մարզական.«Բարև,ես …»+ռոդարիական մարզական խաղ
  • 10:00-10:30-ՆախաճաշԵս կարողանում եմ… (ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե գարնանային պտույտ մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 12:30-13:00- Ճաշ
  • 11:00-11:40-երկուշաբթի-հինգշաբթի՝ շվիի ուսուցում:
  • 13:00-15:00-Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
  • 13։30-14։15-երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը:
  • 15:30-16:00 — Հետճաշիկ
  • 16:00-16:20-Մուլտֆիլմի դիտում
  • 16:30-17:00-Ազատ գործունեություն -տուն ճանապարհել:

Читать далее «Մայիսյան ամենամյա 14֊րդ ստեղծագործական հավաքի աշխատանքային նախագիծ 13.05_17.05.2019թ»

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր

Սեբաստացի Ռաքելը

«Ես Սեբաստացի եմ» նախագծի շրջանակներում, ներկայացնում ենք փոքրիկ Ռաքելին,ով մի քանի օր է ինչ հաճախում է նախակրթարան մեծ ուրախությամբ:

Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Խաղողատունկ ագարակում

Հաշված օրեր են մնացել Համբարձման տոնին:

Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում Մայր բնությանը: Այն համընկնում է
գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:

Մինչ այդ մենք հասցրեցինք ագարակում ընկեր Արտակի օգնությամբ խաղողատունկ անել:

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ Համբարձման ծես +իսկական հարսանիք

 

«Համբարձման ծես » ուսումնական նախագիծ

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողությունծաղկահավաքգովքվիճակ:

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

Կաթնապուր

Հաջորդ օրը դպրոցի խոհանոցում վաղ առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը, պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»

Համբարձման օրը, առավոտյան պատարագից  հետո, աղջիկների խումբը, «Ծաղկամոր» տիկնիկը ձեռքերին, մտնում էր բակերը, երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց  ծաղկեփունջ ու փարչի «աստղունք» դրած ջուր նվիրում` փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Տղաներն էլ, նույն նպատակով, «փնջում» էին եզը կամ կովը (զարդարում էին ծաղիկներով) և նույնպես  պտտվում  տնետուն:

Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:

Читать далее «Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ Համբարձման ծես +իսկական հարսանիք»

Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Զատկական օրացույց

Զատկատոնին ընդառաջ նախակրթարանի սաների հետ խաղալիք,գունավոր ձվիկներով պատրաստեցինք Զատկական օրացույց,որպեսզի ապրիլի 1-ից  մինչև ապրիլի 21-ը ամեն օր  մի ձվիկ հանելով հաշվենք,թե քանի օր մնաց Զատիկին:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Ածիկացան 1

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում սկսվել է «Զատկի ծես»-ի նախապատրաստական աշխատանքները:Զատկական օրացույցը պատրաստելուց հետո,անցանք հաջորդ կարևորագույն քայլին` ածիկացանը:Սաները իրենց հետ բերել էին ոսպ,ցորեն ու գարի:Հարմար տեղավորվելով բակում ցանեցինք մեր ածիկը:

Անհամբեր սպասում ենք մեր ածիկի առաջին ծիլերին…

Ածիկացան2

Читать далее «Ապրիլ ամսվա հաշվետվություն»

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Զատիկ

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է

Տոնական տրամադրություն էր տիրում այսօր մեր խմբասենյակում:Հավաքվեցինք զատկական կերակուրներով լցված փոքրիկ սեղանի շուրջ:Շնորհավորեցինք միմյանց,երգեցինք,արտասանեցինք զատկական ասիկներ,գույնզգույն ձվիկներով  խաղացինք ձվակռիվ ու անցանք զատկական կերակուրները համտեսելուն: