Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր

Սեբաստացի Ռաքելը

«Ես Սեբաստացի եմ» նախագծի շրջանակներում, ներկայացնում ենք փոքրիկ Ռաքելին,ով մի քանի օր է ինչ հաճախում է նախակրթարան մեծ ուրախությամբ:

Реклама
Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Զատիկ

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է

Տոնական տրամադրություն էր տիրում այսօր մեր խմբասենյակում:Հավաքվեցինք զատկական կերակուրներով լցված փոքրիկ սեղանի շուրջ:Շնորհավորեցինք միմյանց,երգեցինք,արտասանեցինք զատկական ասիկներ,գույնզգույն ձվիկներով  խաղացինք ձվակռիվ ու անցանք զատկական կերակուրները համտեսելուն:

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր

Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ

Նախքան բակ դուրս  գալը սաների հետ վերհիշեցինք տարվա եղանակները:Թվարկեցինք տարվա եղանակների ամիսները: Քանի,որ գարուն է՝ խոսեցինք տարվա եղանակներից գարնան մասին։Հասկացանք,որ գարնան գալու հետ սկսվում է նաև բակային աշխատանքները։Այնուհետև դուրս եկանք բակ ընկեր  Հրանտի հետ մաքրեցինք,կարգի բերեցինք բակը,էտեցինք ծառերը: Ընկեր Հրանտը մեզ պատմեց  ծառերը էտելու անհրաժեշտության մասին:

Շարունակությունը կարող եք դիտել մեր տեսաֆիլմում…

Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Զատիկ

Ածիկացան

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում սկսվել է «Զատկի ծես»-ի նախապատրաստական աշխատանքները:Զատկական օրացույցը պատրաստելուց հետո,անցանք հաջորդ կարևորագույն քայլին` ածիկացանը:Սաները իրենց հետ բերել էին ոսպ,ցորեն ու գարի:Հարմար տեղավորվելով բակում ցանեցինք մեր ածիկը:

Անհամբեր սպասում ենք մեր ածիկի առաջին ծիլերին…

Ածիկացան2

Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր

Մեր օրը նախակրթարանում

 

 

Մեր օրը նախակրթարանում սկսվում է միջավայրի խնամքից,այնուհետև շարունակվում` զբոսանք մաքուր օդում…

Շարունակությունը կարող եք դիտել մեր տեսաֆիլմում,որտեղ նախակրթարանի սաները հենց իրենք են պատմում իրեն առօրյաի մասին։

 

Рубрика: Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նյութեր, Զարգացնող խաղեր

Ինքնաշեն խաղ-շնչառական վարժություն

Սաները մեծ ոգևորությամբ են խաղում նմանատիպ խաղեր,նրանք անընդհատ փորձում են՝ անհոգնել խաղում, մինչև,որ հաղթահարում են խաղի ընթացքում առաջացած դժվարությունները:

Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նյութեր

Նոր կյանք թափոններին 2

Նախակրթարանում շարունակվում է «Նոր կյանք թափոններին» նախագիծը: Սաները տանից նախակրթարան էին բերել անհրաժեշտ թափոնները: Դրանք լցրեցինք խմբասենյակի մեջտեղում, բաժանվեցինք խմբերի և սկսեցինք խաղալ:

Պահանջը հետևյալն էր՝ սաները պետք է համապատասխան դույլի մեջ տեղափոխեին իրենց ընտրած իրը:

Արդյունքում թափոնների ողջ կույտը սաների կողմից տարանջատվելով` հայտնվեց համապատասխան դույլերում: Նախակրթարանի  սաներից մի քանիսը դրանք տեղափոխեցին Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում գտնվող հատուկ թափոնների համար նախատեսված արկղի մեջ:

Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Ուսումնական օրացույց

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ամսվա ընթացքում իրականացրած նախագծերն են.

Այլընտրանքային նկարչություն բակում

Ձմռան վերջին օրը անցկացրեցինք բակում:Դուրս էինք եկել բակ վայելելու ձմռան վերջին շունչը:Տեղումները մեզ չխանգարեցին զբաղվել այլընտրանքային նկարչությամբ:Այս անգամ նախակրթարանի սաների համար,որպես ուսումնական գործիք ծառայեց ձյան սպիտակ գորգը:

Թումանյանը ընտանիքում

Սովորում, կարդում ենք Թումանյան

Պատմում են նախակրթարանի սաները

Փետրվար ամիսը Թումանյանական օրերի ամիս է:Սովորում ենք Թումանյան,խաղում, երգում ենք Թումանյան:Հասցրեցինք անգամ լինել Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում:

Ինքնաշեն լաբիրինթ

Սաների մասնակցությամբ խաղալիքի պատրաստումը նպաստում է նրանց ճանաչողական աշխարհի, երևակայության զարգացմանը: Խաղալիքը պատրաստելու ընթացքում նա տեսնում,շոշափում է այն պետքական և ոչ պետքական իրերը,որոնք հաշված րոպեների ընթացքում ստանում են շունչ,նոր կյանք և դառնում խաղալիք:Սաները սովորում են ճիշտ և ինքնուրույն օգտվել սոսնձից,մկրատից և այլ անհրաժեշտ պարագաներից:Ձեռք են բերում մարդկային կարևոր արժեքներ’ ընկերասիրություն, համբերատարություն:Երբ սանը ներգրաված է գործընթացում, նրա ինքնագնահատականը բարձրանում է,քանզի իր մասնակցությունն է ունեցել դրանում,նա դառնում է ավելի ինքնավստահ:

Տեառնընդառաջի տոնախմբությունը Արևմուտքում

Նախակրթարանի սաներին նախապես պատմել էինք Տեառնընդառաջի տոնախմբության մասին`ասելով,որ դա հին հայկական տոն է,որի ժամանակ մարդիկ թռել են կրակի վրայով,հավատացել,որ կրակը վառում է բոլոր վատ բաները:

Դդմագովք

Ընկեր Նելիի օգնությամբ նկարեցինք դդումի վրա,գովեցինք,երգեցինք նրա համար:Մի լավ խաղալուց հետո կտրեցինք,համտեսեցինք,խոշորացույցով ուսումնասիրեցինք: