Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական օրացույց

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  

Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:

Читать далее «Ծառզարդար-Զատիկ»

Реклама
Рубрика: Հաշվետվություններ, Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Ուսումնական օրացույց

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ամսվա ընթացքում իրականացրած նախագծերն են.

Այլընտրանքային նկարչություն բակում

Ձմռան վերջին օրը անցկացրեցինք բակում:Դուրս էինք եկել բակ վայելելու ձմռան վերջին շունչը:Տեղումները մեզ չխանգարեցին զբաղվել այլընտրանքային նկարչությամբ:Այս անգամ նախակրթարանի սաների համար,որպես ուսումնական գործիք ծառայեց ձյան սպիտակ գորգը:

Թումանյանը ընտանիքում

Սովորում, կարդում ենք Թումանյան

Պատմում են նախակրթարանի սաները

Փետրվար ամիսը Թումանյանական օրերի ամիս է:Սովորում ենք Թումանյան,խաղում, երգում ենք Թումանյան:Հասցրեցինք անգամ լինել Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում:

Ինքնաշեն լաբիրինթ

Սաների մասնակցությամբ խաղալիքի պատրաստումը նպաստում է նրանց ճանաչողական աշխարհի, երևակայության զարգացմանը: Խաղալիքը պատրաստելու ընթացքում նա տեսնում,շոշափում է այն պետքական և ոչ պետքական իրերը,որոնք հաշված րոպեների ընթացքում ստանում են շունչ,նոր կյանք և դառնում խաղալիք:Սաները սովորում են ճիշտ և ինքնուրույն օգտվել սոսնձից,մկրատից և այլ անհրաժեշտ պարագաներից:Ձեռք են բերում մարդկային կարևոր արժեքներ’ ընկերասիրություն, համբերատարություն:Երբ սանը ներգրաված է գործընթացում, նրա ինքնագնահատականը բարձրանում է,քանզի իր մասնակցությունն է ունեցել դրանում,նա դառնում է ավելի ինքնավստահ:

Տեառնընդառաջի տոնախմբությունը Արևմուտքում

Նախակրթարանի սաներին նախապես պատմել էինք Տեառնընդառաջի տոնախմբության մասին`ասելով,որ դա հին հայկական տոն է,որի ժամանակ մարդիկ թռել են կրակի վրայով,հավատացել,որ կրակը վառում է բոլոր վատ բաները:

Դդմագովք

Ընկեր Նելիի օգնությամբ նկարեցինք դդումի վրա,գովեցինք,երգեցինք նրա համար:Մի լավ խաղալուց հետո կտրեցինք,համտեսեցինք,խոշորացույցով ուսումնասիրեցինք:

Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր, Ուսումնական օրացույց

Տեառնընդառաջի տոնախմբությունը Արևմուտքում

Նախակրթարանի սաներին նախապես պատմել էինք Տեառնընդառաջի տոնախմբության մասին`ասելով,որ դա հին հայկական տոն է,որի ժամանակ մարդիկ թռել են կրակի վրայով,հավատացել,որ կրակը վառում է բոլոր վատ բաները:

Բակում պատրաստել էինք հյուրասիրության սեղան,նախապես պատրաստած`փոխինձով,հալվայով,աղանձով և այլն:Մինչ խարույկի վառվելը,մենք ճյուղի վրա ժապավեններ կապեցինք ասելով այն, ինչ ուզում ենք,որ չլինի,որովհետև այրելով ժապավեն կապած ճյուղը`այրում ենք վատ բաները: