Рубрика: Ուսումնական ծրագրեր

Թթուդրիկը նախակրթարանում

 

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում թթուդրիկի ծեսն է:

Ծեսի կարևոր մաս է կազմում խնոցին:Խնոցին պատրաստելուց հետո ավելի հեշտ դարձավ սաներին բացատրել,խաղացնել խնոցու խաղը և ի վերջո պարզել թե ինչ կարող ենք ստանալ խնոցու շարժումից:

Խնոցու ներկայությունը հետաքրքրություն առաջացրեց 5 տարեկանների մոտ և նրանք իրենց դասվար ընկ. Սրբուհու հետ այցելեցին մեզ:Օրը սկսեցինք խնոցու շուրջ խնոցի երգելով:

Նախակրթարանի երկու խմբերի սաները միասին նշեցին ծեսը:Նախակրթարանում հյուրընկալվել էին ՀՀ տարբեր շրջաններից  կրթահամալիրում վերապատրաստում անցնող դաստիարակներ:Ծեսին ներկա էին նաև պարտեզ հաճախող սաների ծնողները:

Թթուդրիկի ծեսը սկսվեց պարուսուցմամբ:Պարեցինք,երգեցինք,խաղացինք այնուհետև յուրաքանչյուր խումբ անցավ իր թթու դնելու արարողությանը:

Ծանոթացանք բանջարեղեններին,համտեսեցինք,ծանոթացանք նրանց օգտակար հատկություններին,գույներին:Վերապատրաստվող դաստիարակների և ծնողների օգնությամբ բանջարեղեններով պատրաստեցինք տարբեր կերպարներ:Մեր ստեղծած կերպարներին տվեցինք անուններ:

Բանջարեղենները կտրատելուց հետո լցրեցինք մեծ դույլի մեջ և անհամբեր սպասում ենք թթվելուն:

 

Օրվա ծեսը ամբողջական դարձնելու համար,նախապես հորինել էինք զարգացնող խաղ:Սաներին խաղացնողի դերում էին հյուրերը և ծնողները:

 

Դրական տպավորություններով հրաժեշտ տվեցինք միմիանց:

 

 

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Оставьте комментарий