Рубрика: Ուսումնական ծրագրեր

Շաբաթվա աշխատանքային նախագիծ 04.12.2017-08.12.2017

Բարի լույս

8.45- 9.30 սաների դիմավորում և ընդունում
9.30 — 9.45 — Միջավայրի խնամք

9:45 — 10:00 — <<Բարևախաղ>>

  • Սաները կանգնում են շրջանաձև:Նրանցից մեկն էլ սկսում է խաղը:Աջ ձեռքով թույլ հարվածում է իր աջ կողքին կանգնած երեխայի ձախ ձեռքին և տալով ընկերոջ անունը`բարի լույս է մաղթում`նշելով իր անունը:

10:00-10:30 -Օրացույց

Նոյեմբերի վերջին շաբաթում սաների հետ պատրաստեցինք Ամանորյա կերպարներով օրացույց:Դեկտեմբերի 1-ից  մինչև Ամանոր ամեն օր  մի պատկեր հանելով հաշվելու ենք,թե քանի օր մնաց Նոր տարվան:

Օրացույցի ամեն մի պատկերի տակ ամրացված են Ձմեռ պապիկի ցանկությունները:Տվյալ օրվա պատկերը հանելով բացում ենք նաև դրա տակ գտնվող Ձմեռ պապիկի ցանկությունը:

Օրինակ` ըստ օրացույցի խմբասենյակում հայտարարում ենք <<Թարս օր>>…

Հագուստը,հողաթափերը դառնում են թարս:Անգամ քայլելը,խոսելն  է դառնում թարս ….

Ամեն օր հանելով օրացույցի պատկերը պետք է կատարենք Ձմեռ պապիկի այդ օրվա ցանկությունը:

Եվ այսպես մինչև Նոր տարի…

 

10.30- 11.00  նախաճաշ

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն’

  • Օր առաջին-Ամանորյա կերպարների ստեղծում
  • Օր երկրորդ- Կախազարդերի ստեղծում (զարդարում ենք մեր բակի տոնի ծառերը )
  • Օր երրորդ- Չարխափանների պատրաստում ընկույզի կեղևով
  • Օր չորրորդ- Պատրաստում ենք Ամանորյա տոնական գլխարկներ,որը սաները կկրեն Ամանորյա միջոցառման ժամանակ:
  • Օր հինգերորդ- Թխում ենք տարեգաթա…

Սաները ալյուրը մաղում են խմոր անելու համար և արտասանում.

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ,

Բերք-բարիքի տարի լինի:

Անուշ-անուշ խմոր շաղեմ,

Արտս ցորեն-գարի լինի

Կլոր, կարմիր գաթա թխեմ,

Թող թխածս բարի լինի

Ամանորյա երգերի ունկնդրում,կատարում,պարերգի ուսուցում

Շաբաթվա երգերը` — «Զար զընգը», «Համով,հոտով տոնածառ», «Փաթիլներ»,

«Բասեն բարի»

 

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Оставьте комментарий