Рубрика: Նախագծեր, Ուսումնական ծրագրեր

Երեխայի երաժշտական դաստիարակությունը նախակրթարանում

Երաժշտական հնչյունների աշխարհը յուրահատուկ է,ուստի երեխաներին այդ աշխարհի մասնակիցը դարձնելը պետք է ուրախություն ու հաճույք պատճառի նրանց:

Երաժշտությունը ունակությունների մի ողջ համալիր է, որոնցից ինչ-որ չափով անպայման կունենա երեխան:Կան երեխաներ, ովքեր լավ լսում և զգում են երաժշտությունը, բայց ձայնային տվյալների բացակայության պատճառով վատ են երգում: Շատերը երգել չեն կարող, բայց ռիթմով արտաբերում են երգը, ունեն ռիթմի կենդանի և սուր զգացողություն,որը նույնպես երաժշտականության նշան է:Սակայն այս բոլորը չի խանգարում,որ երեխան սիրի երաժշտությունը:Երաժշտական դաստիարակության նպատակն է բացահայտել այդ անհասկանալի գրավիչ երաժշտական աշխարհը և դրանով իսկ հարստացնել երեխայի անհատականությունը:

Երեխաների երաժշտական ճաշակի ձևավորման և զարգացման համար շատ կարևոր է ունկնդրվող նյութի ճիշտ ընտրությունը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարեկանների զարգացման խմբերում սաներին ծանոթացնում ենք մանկական ազգային երգ ու երաժշտությանը:Այն կարևոր դեր ունի սանի որպես անձ ձևավորման գործում:Ազգային երաժշտության հետ շփումը զարգացնում է նրա ներաշխարհը,ձևավորում բարոյական կերպարը:

Նախադպրոցական տարիքում երեխան սիրով է շարժվում երաժշտության ներքո` ծափ տալիս, դոփում,պտտվում, թռչկոտում: Նախակրթարանում երաժշտությունը սաների առօրյայի բաղկացուցիչ մասն է կազմում: Անգամ «Քնի ծես»-ն է կազմակերպվում օրորոցային երաժշտության ներքո, երբեմն էլ հայկական ազգային նվագարանների`շվիի և սրինգի գեղեցիկ հնչյունների ներքո նախակրթարանի սաները երգում, ճաշում և անուշ քուն են մտնում (շվիահար ՝ Աննա Հովհաննիսյան): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ունի նաև Շվիահարների ակումբ այսինքն`մենք կրթահամալիրի դաստիարակներս, ունենք հնարավորություն զարգացնելու մեր երաժշտական ձիրքը,ճաշակը,կարողություններն ու հմտությունները;Սեմինար-պարապմունքների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն էլ կիրառում ենք աշխատանքում;Այսպիսով սաները ծանոթանում են նաև ազգային նվագարաններին:

Շաբաթական մի քանի պարապմունք, երգի ուսուցման ժամ ունենք երաժշտության դասավանդող ընկեր Սեդայի հետ:Երգի ուսուցման ընթացքում սովորում ենք Կոմիտասի ստեղծագործություններից,կազմակերպում երաժշտական խաղ-բեմադրություն՝ օգտագործելով մեր իսկ պատրաստած շրխական գործիքները, նաև զարգացնում սաների ռիթմն ու լսողությունը,տարածության մեջ կողնորոշվելու կարողությունը:Խմբասենյակի հիմնական հնչյունները ոչ միշտ է,որ մենք ենք ապահովում:Երբեմն առիթ ենք ունենում լսելու ֆլեյտայի հնչյուններ Տաթև Մանվելյանի նվագակցությամբ:

Ես որպես դաստիարակ (դիտարկող) հասցրեցի արձանագրել այն փաստը,որ սաները ծանոթանալով երաժշտական գործիքներին հետաքրքրությամբ սպասում,ունկնդրում են գործիքից հնչող երաժշտությունը,կարծես թե գիտենալով,որ երաժշտության ունկնդրման ընթացքում պետք է պահպանել լռություն:

Երեխայի մեջ երաժշտության,երաժշտական գործիքների հանդեպ մշակույթը պետք է սերմանել մանկուց:

Автор:

Ողջույն : Ես Մարգարիտան եմ: Երկար ժամանակ է, ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ ողջունել ձեզ իմ բլոգում: Այստեղ դուք կգտնեք այն ամենը ինչն առնչվում է 2-4 տարեկանների խնամքին և զարգացմանը:

Оставьте комментарий